Հունիսի 19-ին, ժամը 08:36-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Կիլիկիա» ավտոկայանի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:39-ին, մարվել՝ 08:42-ին: Մասամբ այրվել է «ВАЗ 2109» մակնիշի 34 DD 610 պետհամարանիշով ավտոմեքենայի շարժիչի հատվածը: