Airbus ավիաշինական կոնցեռնը ներկայարել է A380 սերիական արտադրության՝ աշխարհում ամենամեծ մարդատար հանրանավի նորացված տարբերակը: Այս մասին հաղորդվում է կորպորացիայի կայքում:

Մամուլի տեղեկագրի համաձայն՝ A380plus օդանավի կառուցման համար կպահանջվեն 13 տոկոսով պակաս միջոցներ, իսկ թեւերի կառուցվածքում մտցվել են փոփոխություններ, որոնք թույլ են տալիս բարելավել հանրանավի աերոդինամիկան եւ տնտեսել մինչեւ չորս տոկոս վառելիք:

Airbus-ի մամուլի ծառայությունը հիշեցրել է, որ ստանդարտ համալրմամբ A380-ը տեղավորում է 497 ուղեւորների: Նորացված դիզայնով ինքնաթիռները կարող են վերցնել մինչեւ 575 մարդ:

A380-ն ամենամեծ սերիական մարդատար ինքնաթիռն է: Դրա բարձրությունը 24 մետր է, երկարությունը՝ 73 մետր, թեւի բացվածքը՝ շուրջ 80 մետր: Հանրանավը կարող է առանց վայրէջքի հաղթահարել ավելի քան 15 հազար կիլոմետր տարածություն: