Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում 2017 թվականի հունիսի 18-ին սպանության դեպք է գրանցվել: Ոստիկանները, արձագանքելով ահազանգին, սեփական տան մեջ հայտնաբերել են 1945 թվականին ծնված Գրետա Սահակյանի դին՝ մալուխով խեղդամահ արված:

Ինչպես տեղեկացրեց ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժանմունքի պետ ոստիկանության փոխգնդապետ Կարեն Սերոբյանը, օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Գրետա Սահակյանի որդին՝ 48 տարեկան Հովհաննես Սահակյանը:

«Մայր ու որդի ապրել են միասին, մի հարկի տակ: Որդին հոգեկան խնդիրներ ունի, նույնիսկ այն աստիճան, որ չի հիշում կամ պատկերացնում, թե ինչպես է խեղդամահ արել հարազատ մորը:Գրետա Սահակյանը նախկինում մանկավարժ է եղել, իր հետ բնակվող ընտանիքի ուրիշ անդամներ չուներ»,-նշեց Կարեն Սերոբյանը:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Խոսրով Խլղաթյան