Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտ»-ը ուժերը կչափի Անդորան ներկայացնող «Սանտա Կոլոմա»-ի հետ:

Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի առաջին հանդիպումները կկայանան հունիսի 27-28-ին, իսկ պատասխան խաղերը՝ հուլիսի 4-5-ին:

Անցած մրցաշրջանում «Ալաշկերտ»-ը երկու խաղերի արդյունքում գերազանցել էր «Սանտա Կոլոմա»-ին՝ 3:0 հաշվով: