Մի քանի օր առաջ Ֆրանսիայում ձերբակալվել է հայ կավատների խումբ, տեղեկացնում է Le Figaro-ն` հղում անելով ֆրանսիական ոստիկանությանը: Ընդհանուր առմամբ ձերբակալվել է 14 մարդ, այս տեղեկությունը հաստատել է Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի գլխավոր գրասենյակի ղեկավար Ժան-Մարկ Դրոգեն: Ձերբակալվածներից 8-ին արդեն մեղադրանք է առաջադրվել, 12-ն արդեն կանգնել են դատարանի առջեւ:

Ձերբակալությունները տեղի են ունեցել միաժամանակ Փարիզ, Բորդո, Նանտ, Նիցցա, Պուատիե քաղաքներում։

Հանցախմբի բոլոր անդամները երիտասարդ տղամարդիկ են։