Սոչիում հունիսի 20-ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 42-ամյա ՀՀ քաղաքացի է զոհվել: Վթարը տեղի է ունեցել գիշերը ժամը 03:30-ի սահմաններում:

Նախնական տվյալներով՝ «Մերսեդես» ավտոմեքենայի 28-ամյա վարորդը բախվել է «Ռենո» մակնիշի ավտոմեքենային, որի վարորդը Հայաստանի 42-ամյա քաղաքացի է եղել:

Վթարի հետեւանքով զոհվել են «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու ուղևորը, տուժել է «Մերսեդես»-ի ուղևորը: Ոստիկանության աշխատակիցները պարզում են վթարի հանգամանքները:

ՀՀ ԱԳՆ-ից հայտնեցին, որ Սոչիում ՀՀ հյուպատոսը ճշտում է տեղեկատվությունը: