«Էջմիածնում կարկուտը տեսա՞ք՝ ինչ արեց. յոթ գյուղ ամեն ինչից զրկվել ա, խնդրում եմ՝ շուտ գյուղացուն օգնենք, որ այդ յոթ գյուղի բնակիչները չգնան Ռուսաստան, էլ գյուղացին երաշխավոր էլ չունի, որ վարկ վերցնի, էդ բանկերը թուրքից վերան են: Մի թազա բան ա պետք մտածել; Եկեք փորձենք մի բան անել, մեր գյուղնախարարն էլ գա- գյուղերն իրա աչքով տեսնի, ինչքան ինֆարկտ գյուղերում եղավ՝ գյուղնախարարն է պատասխան տալու»,-այս մասին այսօր ԱԺ-ում վարչապետ Կարեն Կարապետյանին դիմելով, ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սեդրակ Սարոյանը: 

Պատգամավորի կոչին ի պատասխան՝ վարչապետը նշեց, որ Կառավարությունը պլանավորել է արդեն, թե ինչ մեդոդներով է օգնելու գյուղացուն: Գյուղոլորտում մենք ցանցային համակարգին ենք անցնելու, որի դեպքում վարկային տոկոսների գերիշխող մասը մենք ենք ֆինանսավորելու:

Վարչապետը նաև նշեց, որ Կառավարությունը հստակ մշակել է ուղիներ կաթիլային համակարգի անցման և լիզինգային ծրագրերից օգտվելու համար: