Այսօր՝ հունիսի 21-ին,  Ազգային ժողովում ԵԼՔ դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը հարց ուղղեց վարչապետին. Պարո՛ն վարչապետ, ես չեմ հասկանում, ինչո՞ւ եք այդքան անէմոցիա, անէքսպրեսիա և ինչո՞ւ եք այդքան անհավես: Տպավորությունն այնպիսին է, որ դուք էլ վարչապետ չեք լինելու և 2018 թվականից հետո դուք չեք լինելու մեր վարչապետը:

Պատգամավորի հարցին ի պատասխան, վարչապետը ասաց. Անհավես չեմ և չգիտեմ ինչ անեի, որ Ձեզ մոտ տպավորություն չլինի: Վարչապետ լինելու եմ, թե չէ՝ արդեն բազմիցս պատասխանել եմ:

-Պարո՛ն վարչապետ, ինչո՞ւ ԵԼՔ դաշինքի հետ չեք հանդիպել, պատճառաբանել եք, որ ժամանակ չունեք:

-Ժամանակ չունե՞մ, ես նման բան չեմ ասել, երեկ ժամը վեցին եկել եմ բայց ԵԼՔ դաշինքը չի եղել: Ժամանակ չունեմ ձևակերպում չի եղել:

-Պարոն վարչապետ, հիմա 2018թ-ին դո՞ւք եք լինելու վարչապետ, մեկ բառով ասացեք՝ այո՞, թե՞ ոչ: Ասեք-տեսնենք՝ ո՞ւմ հետ գործ ունենք:

-Դուք խոսում եք ՀՀ վարչապետի հետ և մի՛ հարցրեք 2018, 2019, 2020-ին կլինեմ վարչապետ թե ոչ, ես այդ հարցին արդեն պատասխանել եմ:

Պատգամավոր Մարուքյանն իր հարցերով ամեն կերպ փորեց հունից հանել վարչապետին: Թեժ վիճաբանությանը միջամտեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը՝ շեշտելով, որ վարչապետը հանդիպման եկել է, և ԵԼՔ-ի անդամներն են, որ չեն եկել նրա հետ հանդիպման