«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, առաջիկա օրերին սպասվող ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին. 1. Ս.թ. հունիսի 22-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Ստեփանավան քաղաքի' 3-րդ, 4-րդ միկրոշրջանների, Ռումինական, Պրոմեթևս, Ամերիկական թաղամասերի, Նժդեհի փող. 15, 17 համարների, Մեղապարտի փող. 8, 28 համարների, Վիրահայոց, Դեսինի, Թելմանի, Չարենցի, Թումանյան, Մխիթար Սպարապետի, Սուրբ Վարդան, Սուրբ Նշան փողոցների և հարակից տարածքների, 2. Ս.թ. հունիսի 22-ին ժամը 09.00-ից մինչև հունիսի 23-ը 09.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Լճաշեն, Նորաշեն, Չկալովկա համայնքների: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: