ԵԼՔ դաշինքի պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում խոսելով Կառավարության ծրագրի մասին, ներկաներին հիշեցրեց Հանրապետականների նախորդ ծրագրերը՝ մասնավորապես՝ 2012 թ ծրագրի մի կետը, ըստ որի, առաջարկվել էր անվճար կրթություն, որը չի արվել 2012-ից մինչ օրս. առաջին դասարանի աշակերտներին անվճար համակարգիչների տրամադրում, ծնելիության գործակցի աճ, միջին աշխատանքային կենսաթոշակի բարձրացում (ըստ որի` 2017-ին կենսաթոշակը պետք է լիներ 57 հազար դրամից ավել):

Բացի այն, որ ՀՀԿ-ի նախկին ծրագիրը ի կատար չի ածվել, նաև այս իշխանությունն այն իշխանությունն է, որը հրադադարի հաստատումօց հետո տարածք է զիջել Ադրբեջանին: 

Փաշինյանը նշեց, որ այս բացթողումները բարձրաձայնում է նրա համար, որ արձանագրվի՝ ՍԵՐԺ Սարգսյանը Հայաստանի հանրապետության ամենաձախողված պաշտոնյան է: Անվտանգությո՞ւն, ի՞նչ անվտանգություն, անվտանգությո՞ւն է ամեն օր զինվորների մահը: Սերժ Սարգսյանը սպառել է վստահության բոլոր եզրերը, դրա համար էլ մեզ համար կարևոր է՝ ով է լինելու վարչապետը, ով թիվ մեկ պատասխանատուն չէ: Այս ամենի թիվ մեկ պատասխանատուն Սերժ Սարգսյանն է: 

Նիկոլ Փաշինյանը նաև խոսեց Կառավարության ծրագրի մասին՝ շեշտելով, որ եթե ներկայացված ծրագիրը լիներ Կարեն Կարապետյանի Կառավարության ծրագիրը, իրենք գոնե կքննարկեին, բայց քանի որ այն Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի ծրագիրն է, ուստի աներկբա դեմ են քվեարկելու: