Ազգային ժողովում երեկվանից քննարկվում է Կառավարության 2018-22 թթ.-ի ծրագիրը: Եղան կողմ և դեմ կարծիքներ, հնչեցին հարցեր, որոնք կրում էին ոչ միայն քաղաքական, այլ նաև անձնական ենթատեքստ:

Կառավարության ծրագիրը քվեարկության դրվելուց առաջ ամփոփիչ ելույթով հանդես եկավ վարչապետ Կարեն Կարապետյանն, ով շնորհակալություն  հայտնելով հնչած բոլոր կարծիքների համար, թեթեւակի շեշտադրումներ արեց դրանցից որոշների վրա: Մասնավորապես, վարչապետը համաձայն չէ ընդդիմադիր ԵԼՔ-ի այն տեսակետի հետ թե առաջընթաց չկա, ու կառավարությունը տեղում դոփում է: Դոփել բառը, սակայն, ոչ այնքան վարժ գրական հայերենով խոսող վարչապետն այլ կերպ արտասանեց, ինչը «նոր իմաստ» հաղորդեց նրա ասածին:

Նշված հատվածը դիտեք 1:23 րոպեից սկսած: