Ծանրամարտի Հայաստանի  ներկայացուցիչ, oլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը  նվաճեց աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոնի կոչումը:

Տոկիոյում ընթացող աշխարհի երիտասարդական առաջնության +105 քաշային կարգում Մարտիրոսյանը պոկում վարժությունում գրանցեց 191 կգ արդյունք, հրում վարժությունում 235 կգ` երկու դեպքում էլ նվաճելով փոքր ոսկե մեդալ:

Երկամարտի 426 կգ արդյունքով Հայաստանի ներկայացուցիչը  դարձավ աշխարհի առաջնության չեմպիոն:

Կանանց հավաքականի անդամ Արփինե Դալալյանը գրավել էր 4-րդ հորիզոնականը: