Կառավարության մայիսի 23-ի նիստում  Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Կառավարությանը ներկայացրեց «Սպայկա» և «Արմսանպրոդակտ» ՍՊԸ-ներին  հողամաս նվիրաբերելու մասին կառավարության որոշման նախագիծ:

Տարոն Մարգարյանը նշեց, որ քաղաքապետարանն այս  ընկերություններին որպես  նվիրատվություն տալիս է 76.4 եւ 86.8 հեկտար հողատարածքներ:

Ըստ քաղաքապետի՝ ընկերությունները պատրաստվում են 110 հեկտարի վրա ջերմոց և պանրի գործարան կառուցել:

Հողատարածքների կադաստրային արժեքները համապատասխանաբար կազմում են 2.2 միլիարդ եւ 2.5 միլիարդ դրամ:

Ընդհանուր առմամբ՝ քաղաքապետարանը «Սպայկա» և «Արմսանպրոդակտ»-ին նվիրաբերում է 4.7 միլիարդ դրամ արժողությամբ հողատարածք:

Քաղաքապետը զեկուցեց, որ նվիրաբերված հողակտորի վրա կառուցված պանրի գործարանում բացվելու է 1300 աշխատատեղ:

Նշեցնք, որ գործադիրը հավանության արժանացրեց քաղաքապետի ներկայացրած որոշման նախագիծը և, այսպիսով, «Սպայկա» ընկերությունն անհատույց նվիրաբերություն ստացավ հողակտոր՝ Երևանի Նորագավիթ թաղամասում: