ՊԱԺ-ի պաշտպան Մարկինյոսը հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ուշադրության կենտրոնում:

Ինչպես տեղեկացնում է GloboEsporte-ը, մանկունիացիները փարիզյան թիմին 70 մլն եվրո են առաջարկել: Ֆուտբոլիստին ցանկանում է ձեռք բերել նաև «Բարսելոնա»-ն: Կատալոնացիները, սակայն, 45 մլն եվրո են առաջարկում ֆուտբոլիստի համար:

Մարկինյոսի պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ ավարտվում է 2019թ.-ին:

Ավելի վաղ՝ պաշտպանը հայտարարել էր, որ երջանիկ է իր թիմում, իսկ ակումբն էլ իր հերթին նշել էր, որ չի պատրաստվում վաճառել խաղացողի տրանսֆերային իրավունքը: