Կիոնռեժիսոր Ռուբեն Գևորգյանցի հարազատները բաց նամակ են տարածել, որում ասվում է. «Ռուբեն Գևորգյանցն ամբողջ կյանքում իր գործունեությամբ փորձել է ծառայել երկրին ու ժողովրդին: Բազմիցս իր մտերիմներին ու ընկերներին խնդրել է, որ երբ իրեն հրաժեշտ տալու պահը գա, չբերեն ծաղիկներ ու ծաղկեպսակներ, այլ այդ գումարը փոխանցեն ՀՀ Պաշտպանության նախարարությանը՝ զոհված ազատամարտիկների ընտանիքներին օգնելու համար:
Կինոռեժիսորի որդիներն ու հարազատները խնդրում են բոլոր նրանց, ովքեր կցանկանան հարգանքի տուրք մատուցել Ռուբեն Գևորգյանցի հիշատակին, ծաղկեպսակների համար նախատեսված գումարը փոխանցել հետևյալ հաշվեհամարին ՝
Փոխանցումներ ՀՀ Դրամով'
«Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» Հիմնադրամ
Ստացողի հաշվի համարը' 103008661003
Ստացողի բանկի անվանումը'
Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկ
«Ռուբեն Գևորգյանցի հիշատակին» նշումով: