Արգենտինայի հավաքականի և կատալոնյան «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին նշում է իր ծննդյան օրը:

 «Ոսկե Գնդակի» 5-ակի դափնեկիրը դարձավ 30 տարեկան:

Մեսսին կատալոնյան թիմի և Արգենտինայի հավաքականի պատմության լավագույն  ռմբարկուն է:

 «Բարսելոնա»-ի հիմնական կազմում խաղում է 17 տարեկանից:

Այդ ընթացքում ակումբի կազմում 8 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 5 անգամ նվաճել է երկրի գավաթը, 6 անգամ` Սուպերգավաթը, չորս անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, երեքական անգամ` ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթն ու աշխարհի ակումբային առաջնությունում:

Մեսսիին շնորհավորել է «Բարսելոնա»-ն: