Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը հեգնանքով է արձագանքել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե ադրբեջանական բանակը աշխարհի 50 ուժեղագույն բանակների ցանկում է։

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում, արձագանքելով Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, կատարել է հետևյալ գրառումը. «Նա կարող է վաղը հայտարարել, որ Ադրբեջանն աշխարհի 10 ամենաժողովրդավարական և ազատ երկրների թվում է, թե՞ ես արդեն դա բաց եմ թողել»:

Ադրբեջանում 40×46 միլիմետրանոց նռնականետերի համար ռազմամթերք արտադրող գործարանի բացման արարողության ժամանակ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե ադրբեջանական բանակն աշխարհի 50 ուժեղագույն բանակների թվում է: