Հունիսի 23-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու նրա կինը՝ Բրիջիթ Մակրոնը, Ելիսեյան պալատում ընդունել են Առնոլդ Շվարցենեգերին։ 

Մարդկանց ուշադրությունից չի վրիպել Բրիջիթի հագուստը, ով Առնոլդ Շվարցենեգերին Ելիսեյան պալատի աստիճանների մոտ դիմավորում է երկնագույն ջինսե տաբատով ու երկնագույն վերնազգեստ՝ չնայած, ինչպես գրում է Closer-ը, Բրիջիթը սովորաբար առավել էլէգանտ է հագնվում։

Շվարցենեգերը ժամանել էր Ելիսեյ՝ քննարկելու կլիմայի փոփոխության հետ կապված հարցերը Էմանուել Մակրոնի հետ։ Շվարցենեգերը, ով Կալիֆորնիայի նախկին նահանգապետն էր, գլոբալ տաքացման դեմ պայքարի ատագովներից է ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հակառակորդը։ Շվարցենեգերը հանդես եկավ Թրամփին ուղղված մեղադրանքով, երբ վերջինս հայտարարեց գլոբոլ տաքացման դեմ պայքարի Փարիզի համաձայնագրից դուրս գալու մասին։