Այսօր՝ հունիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 13։00-ի սահմաններում ВАЗ 2110 մակնիշի 35 AR 246 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Գառնի-Գեղարդ ավտոճանապարհի Գառնի գյուղի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 6 մետր առաջ ընթանալով՝ գլխիվայր շրջվելով, հայտնվել դաշտում։

Վթարի հետևանքով վարորդն ու 3 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։