ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հունիսի 24-ին, ժամը 17:55-ին ահազանգ է ստացել, որ Արարատի մարզի Տափերական գյուղի մանկապարտեզից լսվել է պայթյունի ձայն, որին հաջորդել է հրդեհը:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:03-ին, մարվել՝ 19:16-ին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այրվել է Տափերական գյուղի Իսակովի փողոց թիվ 2 հասցեում գտնվող մանկապարտեզի նախասրահի մուտքը՝ մոտ 50 քմ, միջնապատը (5 քմ) և 2 փայտե դուռ։

Տուժածներ չկան: