ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունիսի 24-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած ինքնասպանության փաստով:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 11:10-ի սահմաններում Ապարան շտապօգնության կայանից ոստիկանության Ապարանի բաժին հայտնել են, որ հերթապահ խումբը կանչով մեկնել է Բաղրամյան փողոցի շենքերից մեկի բնակարան, որտեղ հայտնաբերել են երիտասարդ աղջկա կախված դի:

Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 10:30-ի սահմաններում նույն հասցեի բնակիչ, 29-ամյա Մերի Մ.-ն տան սանհանգույցի երկաթյա խողովակից գոտիով կախվելու միջոցով ինքնասպան է եղել:

Հաղորդվում է, որ Մերի Մ.-ն ամուսնացած էր, խնամքի տակ ուներ 1 տղա, 1 աղջիկ։ Ամուսինն այդ պահին տանը չի եղել, և նրան այդ վիճակում հայտնաբերել է հարևանուհին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Նյութի սկզբնաղբյուր` Shamshyan.com