Վաշինգտոնում տեղի է ունեցել ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի հարսանեկան արարողությունը։ Ինչպես հայտնում է The Daily Mail-ը հարսանիքին ներկա են եղել երկրի նախագահ Դոնալդ Թրամփն ու առաջին տիկին Մելանյա Թրամփը: 

Աղբյուրը նշում է, որ 54-ամյա նախարարի համար սա 3-րդ ամուսնությունն է: Նրա ընտրյալը 36-ամյա շոտլանդացի դերասանուհի Լուիզ Լինտոնն է, ով նույնպես 2 անգամ ամուսնացած է եղել:

Աղբյուրը մանրամասնում է, որ, ընդհանուր առմամբ, միջոցառմանը ներկա է եղել 300 մարդ՝ այդ թվում նաև ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը, նախագահի դուստրն ու փեսան՝ Իվանկա Թրամփն ու Ջարեդ Քուշները: