Լոռու մարզի բնակիչ, 20-ամյա Լիլիթ Ղ.-ն դիմել է ոստիկանություն եւ հայտնել , որ նույն օրը ժամը 20:00-ի սահմաններում Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին Պուշկինյան ոլորաններում սպիտակ գույնի անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ով ներկայացել է որպես Կարեն, ավտոմեքենայի մեջ բռնաբարել է իրեն:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, աղջիկը հայտնել է նաեւ, որ վարորդը Գարգառ գյուղի սկզբնամասում իրեն իջեցրել է ավտոմեքենայից եւ հեռացել:

Ստեփանավանի քննչական բաժնի քննիչի կողմից Լիլիթ Ղ.-ին տրվել է դատաբժշկական փորձաքննության ենթարկվելու ուղեգիր, իսկ ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ գործողություններ՝ ավտոմեքենան հայտնաբերելու, ինչպես նաեւ Լիլիթ Ղ-ի մատնանշած տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ:

Աղբյուրի տեղեկություններով՝ աղջիկը ոստիկաներին հայտնել է նաեւ ավտոմեքենայի համարանիշները:

Նյութի սկզբնաղբյուր՝ Shamshyan.com