Իսպանիայի Մայորկա կղզում լողափ նետված շնաձուկը խուճապ Է առաջացրել հանգստացողների շրջանում: Պատահարի տեսագրությունը հրապարակել Է Sky News հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 


Ինչպես ճշտել Է The Sun հրատարակությունը, միջադեպը տեղի Է ունեցել հունիսի 24-ին Մագալուֆ հանրաճանաչ առողջավայրի մոտ: Գիշատչի հայտնվելուց հետո զբոսաշրջիկների համար լողափը ժամանակավորապես փակել են:

 


Կենդանաբան-փորձագետները զննել են ձկանը, որը կապույտ շնաձուկ տեսակի ներկայացուցիչ Է եղել: Պարզվել Է, որ 2,5 մետր երկարությամբ գիշատիչը լուրջ վերք Է ստացել որսատեգով: Դա Էլ նրան հարկադրել Է նետվելու ափ, պարզաբանել են մասնագետները: Շնաձկանկը ցավազրկող միջոց են տվել, իսկ այնուհետեւ բաց թողել ծով: