Իսպանիայի Մայորկա կղզում լողափ նետված շնաձուկը խուճապ է առաջացրել հանգստացողների շրջանում: Պատահարի տեսագրությունը հրապարակել է Sky News հեռուստաալիքը:

Ինչպես ճշտել է The Sun հրատարակությունը, միջադեպը տեղի է ունեցել հունիսի 24-ին Մագալուֆ հանրաճանաչ առողջավայրի մոտ: Գիշատչի հայտնվելուց հետո զբոսաշրջիկների համար լողափը ժամանակավորապես փակել են: 
Կենդանաբան-փորձագետները զննել են ձկանը, որը կապույտ շնաձուկ տեսակի ներկայացուցիչ է եղել: Պարզվել է, որ 2,5 մետր երկարությամբ գիշատիչը լուրջ վերք է ստացել որսատեգով: Դա էլ նրան հարկադրել է նետվելու ափ, պարզաբանել են մասնագետները: Շնաձկանկը ցավազրկող միջոց են տվել, իսկ այնուհետեւ բաց թողել ծով: