Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն, Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության երրորդ տուրում, Նոր Զելանդիայի ընտրանու դեմ խաղից հետո ստացած հանդիպման լավագույն ֆուտբոլիստի մրցանակը հանձնել է թիմակից Բերնարդու Սիլվային:

Երկու ֆուտբոլիստներն էլ այդ հանդիպմանը դարձել են մեկական գոլի հեղինակ:

Խաղից հետո Ռոնալդուն իր մրցանակը տվել է ոտքի վնասվածք ստացած թիմակցին:

32-ամյա հարձակվողն այս մրցաշարում մրցանակին է արժանացել երրորդ անգամ: