Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն, այսօր կայացած մամլո ասուլիսի ընթացքում, խոսել է պաշտոնյաների զավակների՝ բանակում ծառայելուց ազատվելու մասին:

Նախարարը ներկայացրել է մի վիճակագրություն, ըստ որի, 48 պաշտոնյայի զավակներից 28-ը ծառայում է բանակում. «Մեզ է ուղարկվել 48 հոգուց կազմված ցուցակ, ցուցակում ընդգրկվածները բոլորն էլ պաշտոնյաների զավակներ էին:  48-ից 26-ը ծառայել են, 2-ը ՀՀ քաղաքացիություն չունեն, մեկը պահեստազորի բժշկական սպա է, որը ակտիվ ծառայություն չի անցել: 6 հոգի ունի տարկետման իրավունք, իսկ 16-ը ազատված է ծառայությունից»,- նշեց նախարարը՝ վստահեցնելով, որ 70%-ը ծառայել են, ինչը, թեև իրեն չի բավարարում: 

Նախարարը նաեւ ասաց, որ այս պահին կան բարձր պաշտոնյաների զավակներ, որոնք ծառայում են նաեւ առաջնագծում. «Նրանցից առնվազն 2-ն ունեն զորացրման ցուցում՝ պայմանավորված առողջությամբ, բայց զորացրում չենք իրականացնում»

Նախարարը մի բարձր պաշտոնյայի որդու դեպք ներկայացրեց, որը դիմել է՝ սպայական ծառայության համար, սակայն հարթաթության համար չեն ներգրավել ծրագրում։ Նախարարը, իր դիրքը չարաշահելով, նրան ներգրավել է ծրագրում՝ հիմնավորելով, որ 3-րդ կարգի հարթաթաթությունը չպետք է խանգարի սպային։