Միջազգային հեղինակավոր «Global Firepower» վերլուծական կենտրոնը հրապարակել է «Պետությունների ռազմական հզորությունները-2017» ինդեքսը: Այս մասին գրում է rusarminfo.ru-ն:

Վիճակագրության համար հիմք է ընդունվել ավելի քան 50 ցուցիչ, որոնցից են օրինակ պետությունների բանակներում ծառայող զինվորների քանակը, բանակներին հատկացվող ֆինանսական ռեսուրսների չափերը, ռազմածովային ուժերի հզորությունները և այլն:

Եվ այսպես, ըստ հրապարակված վիճակագրության, 131 պետությունների շարքում հայկական բանակը զբաղեցնում է 95-րդ տեղը, Վրաստանը՝ 80-րդը, իսկ ադրբեջանական բանակը 59-րդն է:

Ըստ այս ինդեքսի՝ աշխարհի հզոր բանակների շարքում առաջատարը ԱՄՆ-ն է, որին հաջորդում է Ռուսաստանը, Չինաստանը:

Հզորների տասնյակում են ընդգրկված նաև Հնդկաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան,  Ճապոնիան, Թուրքիան: