Կառավարության հունիսի 29-ի նիստի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ դատարանների բեռնաթափման անհրաժեշտությանը. «Դատարանների գործունեության վերաբերյալ մի շարք բողոքներ կան և դրանք   վերաբերում են դատական գործերի տևողությանը: Պետք է արձանագրել, որ դատական գործերի քննության երկար տևողությունը պայմանավորված է նաև օբյեկտիվ պատճառներով», - ասաց նա։

Խոսելով դատարաններում քննվող գործերի մասին՝ Կարեն Կարապետյանը նշեց, որ 2016 թվականի ընթացքում դատարաններում քննվել է 133 հազար քաղաքացիական գործ:

«Դատարանների նման գերծանրաբեռվածությունը լուրջ ռիսկեր է առաջացնում արդարադատության արդյունավետության և մատչելիության համար, ուստի հանձնարարում եմ ՀՀ արդադատության նախարարին՝ առանձնացնել քաղաքացիական գործերի այն տեսակները, որոնք կազմում են գերակշիռ մասը և ներկայացնել համապատասխան առաջակություններ և անհրաժեշտության դեպքում՝ հարցը քննարկել շահագրգիռ մարմինների հետ»,-ասաց վարչապետը: