Ավստրալիայի կարդինալ Ջորջ Փելը, որն զբաղեցնում է Վատիկանի գանձապետի պաշտոնը, մեղադրվում է անչափահասների նկատմամբ անառակ գործողությունների մեջ, ինչի մասին հայտնել է Ավստրալիայի Վիկտորիայի նահանգի ոստիկանությունը, տեղեկացնում է BBC-ն:
Ոստիկանությունում ճշտել են, որ խոսքը վերաբերում է բազմաթիվ էպիզոդների, որոնք տեղի են ունեցել վաղ անցյալում:

 


Ինչպես նշվում է, կարդինալը, որն այժմ ապրում է Հռոմում, պետք է Մելբուռնի դատարան ներկայանա հուլիսի 18-ին:
Հոգեւորականը կտրականապես ժխտում է այդ մեղադրանքները եւ մտադիր է պաշտպանել իր բանի անունը, նշել են Սիդնեյի արքեպիսկոպոսի դիվանատանը:
Ոստիկանությունը Փելի նկատմամբ հետաքննությունն սկսել է անցյալ տարվա հուլիսին: Իրավապահ մարմիններում հայտարարել են, որ նա մասնակցել է անչափահասների բռնաբարմանը: 2015 թվականին նրան մանկապիղծների հանցագործությունների թաքուցման մեղադրանք են առաջադրել:

 


Փելն Ավստրալիայում ապրել է 2001-ից մինչեւ 2014 թվականը, իսկ այնուհետեւ տեղափոխվել է Վատիկան:
Վատիկանի գանձապետ կադրինալ Փելը համարվում է երրորդ պաշտոնատար անձը կաթոլիկ եկեղեցում: