Ջերմուկում ավարտվեց շախմատի Կարեն Ասրյանի 10-րդ միջազգային հուշամրցաշարը: Եզրափակչում, միանգամից երեք շախմատիստ 9 հնարավորից վաստակեց 7-ական միավոր: Այս մասին  տեղեկացնում է ՀԱՕԿ-ի կայքը:

Առաջ անցնելով գրոսմայստերներ Տիգրան Քոթանջյանից (Հայաստան) եւ Անդրեյ Ժիգալկոյից (Բելառուս)` լրացուցիչ ցուցանիշներով մրցաշարի հաղթող դարձավ Հայաստանը ներկայացնող միջազգային վարպետ Հայկ Մարտիրոսյանը:

Մոտ ապագայում Հայկ Մարտիրոսյանը պետք է միջազգային գրոսմայստերի կոչում ստանա:

Ասրյանի հուշարցաշարին մասնակցեց 13 երկրի 92 շախմատիստ, այդ թվում` 21 գրոսմայստեր: