Ռուսաստանի Ռազմավարական մշակումների կենտրոնն առաջիկա տարիների համար երկրի տնտեսական զարգացման ծրագրից հետո հրապարակել է նաև ՌԴ արտաքին քաղաքականության հայեցակարգը: ՌԴ ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինի ղեկավարած կենտրոնի հրապարակած հայեցակարգը ներառում է մի շարք մոտեցումներ, որոնք վերաբերում են ԵԱՏՄ զարգացմանը, ՀԱՊԿ-ին, ՌԴ արտաքին քաղաքականությանը հետխորհրդային տարածքում. խոսվում է նաև ԼՂ հակամարտության կարգավորման մասին:

«Ռուսաստանը և հարևան երկրները բախվում են անվտանգության ընդհանուր մարտահրավերների: Դա հրամայական է դարձնում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության առկայությունը, որպես հետխորհրդային տարածքում առաջատար ռազմաքաղաքական ինստիտուտի»,- նշվում է հայեցակարգում:

Հեղինակներն ընդգծում են, որ ահաբեկչության և արմատական իսլամիզմի սպառնալիքը ՀԱՊԿ երկրների համար առանցքայիններից մեկն է: Հիմնական ռիսկերը կապված են Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի հետ: Մերձավոր Արևելքում իրավիճակի ընդհանուր վատթարացումը բացասական է անդրադառնում նաև Կենտրոնական Ասիայի կայունության վրա:

«Ռուսաստանը պետք է նպաստի ՀԱԿՊ ներուժի զարգացմանը, արագ արձագանքման ուժերի ամրապնդմանը, ինչպես նաև հակաահաբեկչական բաղադրիչի կատարելագործմանը: Կարևոր են նաև ՀԱՊԿ շրջանակում համագործակցության այլ ուղղությունները, այդ թվում՝ օդատիեզերական պաշտպանության ընդհանուր համակարգի զարգացումը»,- շեշտվում է փաստաթղթում:

Ընդգծվում է, որ հետխորհրդային տարածքում պահպանվում են մի շարք սառեցված հակամարտություններ՝ հավելելով, որ Ռուսաստանը պետք է շարունակի ջանքերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ՝ հանդես գալով որպես միջնորդ Հայաստանի և Ադրբեջանի երկխոսության միջև:

Հայեցակարգում նշվում է, որ հետխորհրդային տարածքը վերածվել է Ռուսաստանի և Արևմուտքի (ԵՄ և ՆԱՏՕ) կառույցների մրցակցության ասպարեզի: Հեղինակները հավելում են սակայն, որ արևմտյան կառույցներին ինտեգրումը կամ նրանց հետ սերտ համագործակցությունը երկարաժամկետ հեռանկարում կմնա գրավիչ ծրագիր հետխորհրդային տարածքի երկրների համար:

«Ռուսաստանը ևս հետաքրքրված է արևմտյան կառույցների հետ համագործակցությամբ՝ հարցերի լայն շրջանակով: Ռուսաստանին անհրաժեշտ է ողջամիտ, հետևողական և գրավիչ ծրագիր հետխորհրդային տարածքի համար: Նա չի կարող և չպետք է հիմնվի նեոիմպերիալիստական հիմքերի, կամ Արևմուտքի հետ կոշտ դիմակայության վրա: Պահանջվում է ապահովել իրավահավասար խորը փոխգործակցություն ինչպես արևմտյան, այնպես էլ արևելյան նախաձեռնությունների հետ»,- նշվում է փաստաթղթում:

Հայեցակարգի հեղինակները շեշտում են, որ Եվրասիական տնտեսական միության ի հայտ գալը որակյալ քայլ է դեպի առաջ՝ հետխորհրդային տարածաշրջանում փոխշահավետ և իրավահավասար ինտեգրացիոն կառույցների ստեղծման ուղղությամբ: