Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի ծրագրում այցելել ֆուտբոլի Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության եզրափակիչ խաղին, որը տեղի կունենա հուլիսի 2-ին՝ Սանկտ Պետերբուրգում: Այս մասին հաղորդում է «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ոչ»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին:

Պուտինը հունիսի 17-ին ներկա է գտնվել Կոնֆեդերացիաների գավաթի բացմանը, մասնավորապես, նա հանդես է եկել բացման խոսքով:

Եզրափակչում միմյանց հետ մրցելու են Գերմանիայի և Չիլիի ազգային հավաքականն