Ինչպես հայտնում է  «ՌԻԱ Նովոստի»-ն, Հունաստանում շաբաթ գրանցված 45,9 աստիճան շոգը ջերմաստիճանի եվրոպական նոր ռեկորդ է սահմանել: Այդ ջերմաստիճանը գրանցվել է Կրետեի Իրակլիոն քաղաքի մոտակայքում գտնվող Միրես քաղաքի շրջակայքում:

Օդերևութաբանների տվյալներով՝ շաբաթ դիտարկման չորս կայաններում գրանցվել է 44-ից բարձր ջերմաստիճան, 25 կայաններում՝ 42-ից բարձր:

Երկուշաբթի սպասվում է տասը աստիճանով ջերմաստիճանի անկում՝ մինչև 33-34 աստիճան:

Աթենքի քաղաքապետարանը մայրաքաղաքում օդորակիչներով 9 տարածք է բացել, որտեղ ցանկացողները կարող են պատսպարվել շոգից: Տարածքները նախևառաջ նախատեսված են բնակչության թույլ պաշտպանված խմբերի համար:

Հրշեջ ծառայությունները նախազգուշացրել են չոր և շոգ եղանակի առնչությամբ հրդեհների վտանգի մասին: