Ազգային ժողովում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց ՀՀ կրթության և գիտության նախարարությանը հաշվետու տարում՝  2016 թվանակին հատկացված գումարների չափը, ըստ որի ԿԳՆ-ին հատկացվել է  համար122.4 մլրդ դրամ, ծրագրային ցուցանիշը կատարվել է 97.3 տոկոսով:

Ատոմ Ջանջուղազյանի փոխանցմամբ՝ ԿԳՆ-ն իրականացրել է 78 բյուջետային ծրագիր, որից միայն մշակույթի ոլորտին տրվել է 26.6 մլրդ դրամ, իսկ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը 36 ծրագրերի իրականացման համար հատկացվել է 6.1 մլրդ դրամ:

ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին հատկացվել է  258.6 մլն դրամ, իսկ ՀՀ հանրային հեռուստառադիոընկերությանը՝ 6.5 մլրդ դրամ: