Ադրբեջանի Ապշերոնի շրջանում 38-ամյա սեռական մոլագար է ձերբակալվել:

Հայտնում է ադրբեջանական haqqin.az-ը:

Մոլագարը մեղադրվում է 4 անչափահաս աղջիկների հետ սեռական բնույթի գործողություններ կատարելու մեջ:

Ոստիկանությունը Խարդալանի 38-ամյա բնակիչ Իբրահիմ Բուգուրովին ձերբակալել է զոհերից մեկի ծնողների բողոքի հիման վրա:

Ապշերոնի շրջանի դատախազությունը դեպքի առթիվ հարուցել է քրեական գործ:

ԱՄՆ դեպարտամենտի հունիսի 28-ին հրապարակած թրաֆիքինգի զեկույցի համաձայն` վերջին 5 տարում Ադրբեջանը որպես աղբյուր և տարանցիկ երկիր է հանդիսանում սեռական շահագործման նպատակով կանանց և երեխաների թրաֆիքինգի իրականացման համար: