Ֆինանսների նախարարի տեղակալ Ատոմ Ջանջուղազյանն այսօր Ազգային ժողովում ներկայացրեց 2016 թվականին նախարարություններին հատկացված  ֆինանսական ցուցանիշների ամփոփումը, ըստ որի՝  2016 թվականի  պետական բյուջեից ՀՀ Գյուղատնտեսության նախարարությանը հատկացվել է 11 միլիարդ դրամ: 

Բնապահպանության նախարարությունը նախորդ տարի օգտագործել է 15 միլիարդ դրամ՝ ներկայացնելով բյուջեի կատարաողանի գրեթե 100 տոկոս արդյունք: 

ՍԱՊԾ-ին 2016 թվականին բյուջեից հատկացվել է 1,8 միլիարդ դրամ:

Բնապահպանության նախարարությանը հատկացված միջոցները կազմել են 3 միլիարդ դրամ և հիմնական միջոցներն օգտագործվել են շրջակա միջավայրի պահպանման ծրագրերի համար՝ ապահովելով 100 % կատարողական: 

Տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը հաշվետու տարում հատկացվել է 45 միլիարդ դրամ: