ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում, Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը նշեց, որ ինքը պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է ոչ թե ապօրինի ճանապարհով, այլ՝ օրենքով. «Օրենքով սահմանված կարգով ազատվել եմ», - ասաց նա:


Մարզպետը, սակայն պատճառներ այդպես էլ չնշեց, միայն հերքեց այն լուրերը, որ զինվորական պարտադիր ծառայությունից ազատվել է առողջական խնդիրների պատճառով և ընդգծեց. «Հետաքննություն դրեք՝ կպարզեք»:


Հիշեցնենք, որ օրեր առաջ Factor.am կայքը հրապարակել էր այն պաշտոնյաների ցանկը, որոնց որդիները չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն: Նրանց թվում է նաև նախկին պատգամավոր, գործարար Մուրադ Գուլոյանի որդին՝ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը: