ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում, ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշեց, որ որդու չծառայելու պատճառն անձնական է, և ենթակա չէ բարձրաձայնման:

«Ինչ վերաբերում է իմ՝ հանրային պաշտոնն օգտագործելուն, ապա դա չի չարաշահվել, որովհետև դա եղել է մինչ իմ նախարար նշանակվելը»,- նշեց նախարարը:

Հարցին՝ արդյոք առողջական խնդիրների հետ է կապված որդու չծառայելը, Առաքելյանը պատասխանեց.

«Հոդվածը, որը գրված է Պաշտպանության նախարարության հայտարարության մեջ, ամեն ինչ ասում է»:

Հիշեցնենք, որ ՊՆ-ն օրերս Factor.am-ին տված պարզաբանման մեջ ներկայացրել էր բարձրաստիճան այն պաշտոնյաների ցանկը, որոնց որդիները բանակում չէին ծառայել: Այդ ցանկում էր նաև Իգնատի Առաքելյանի որդին: