Մոսկվայի «Արարատ»-ը ուսումնամարզական հավաք է անցկացնում Ավստրիայում:

Հավաքի շրջանակում թիմն ընկերական խաղ է անցկացրել հունգարական երրորդ լիգան ներկայացնող «Դորոգ»-ի հետ և առավելության հասել 3:0 հաշվով:

«Արարատ»-ի կազմում գոլերը խփել են Վիկտոր Զեմչենկովը, Արտակ Ալեքսանյանը և Եգոր Տարականովը: