Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյի հետ: Այս մասին հայտնում է թուրքական «Դողան» գործակալությունը:

Կողմերը խոսել են երկկողմ հարաբերությունների ու տարածաշրջանային հարցերի շուրջ՝ մասնավորապես անդրադառնալով կիպրական խնդրին: Էրդողանն ու Մեյն ընդգծել են, որ այս հարցում անհրաժեշտ է հասնել կողմերի համար արդար, կայուն և համընդգրկուն լուծման:

Նրանք պատրաստակամություն են հայտնել հանդիպել Համբուրգում կայանալիք G-20 գագաթնաժողովի շրջանակում: