«Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտոնական կայքը Թվիթեորւմ հարցում է անցացրել, թե ինչու են երկրպագուները սիրում Հենրիխ Մխիթարյանին:

«Հենրիխ Մխիթարյանը  իր դեբյուտային մրցաշրջանում  ակումբում կարևոր դեր ունեցավ: Մխիթարյանը ակումբին միացել է 2016թ-ի հուլիսի 6-ին և պատմություն կերտեց՝ գոլի հեղինակ դառնալով եվրոպական 5 խաղում, այդ թվում նաև Եվրոպայի լիգայի եզրափակչում, «Այաքս»-ի դեմ խաղում»,- գրված է մանչեսթերյան թիմի կայքում:

Կայքն առանձնացրել է երկրպագուների  լավագույն պատասխանները.

@MUFC_Sarah - «Սիրում եմ նրան: Նա հիանալի մրցաշրջան անցկացրեց, մի քանի ֆանտաստիկ գոլ հեղինակեց և մյուս մրցաշրջանում ավելի մեծ փորձ ձեռք կբերի»:

@Edam26 - «Ամենալավ կիսապաշտպանն ու փլեյմեյքերն է, ում տեսել եմ այս երկար ժամանակահատվածում: Միկին կարող է լեգենդ դառնալ մեր ակումբում»:

@Frear3 - «Նա հիանալի խաղացող է և լավագույնը դեռ առջևում է»:

@VintageUtd - «Նա  բարձրակարգ է: Այնքան շատ է մեզ փրկել իր որոշիչ գոլերով: Նրա գրոհներն ու եզրափակումներն այնքան, այնքան լավն են: Նա լավագույններից մեկն է»:

@YunHongOfficial - «Պրեմիեր լիգայի լավագույն փլեյմեյքերն է»:

@Rio_F79 - «Նա ազնիվ, աշխատասեր, թիմային խաղացող է: Նա մեր ստեղծագործ կայծն է և կարող է մի քանի գոլ խփել»:

@Vivek21794- «Մեսսին արգենտինացի Մխիթարյանն է: Հենց այսպես եմ նրան գնահատում»:

@Lilnick724-«Նա իմ սիրելի ֆուտբոլիստներից մեկն էր «Բորուսիա» տեղափոխվելուց ի վեր: Նա յուրաօրինակ է և տիրապետում է դրիբլինգի հմտությանը և նա շատ բազմակողմանի է: Ուրախ եմ, որ նա պայմանագիր է կնքել «Յունայթեդ»-ի հետ»:

@xZarryStylesx -«Նա հմուտ խաղացող է, ով սիրում է գոլ խփել: Նա նաև խփեց յուրօրինակ կարիճ գոլլը»:

@Siamanto - «Մխիթարյանը բարձրակարգ է, ունի տեմպ, վերահսկողություն, փոխանցում կատարելու ունակություն ու կարող է գոլեր խփել»:

@Ssofiasanss -«Հիանալի համալրում է թիմի համար: Ողջ մրցաշրջանի ընթացքում անհավանական բարելավել է խաղը և նա դառնում է ուժեղ խաղացող կիսապաշտպանության գծում»:

@Rajas40-«Նա գերտաղանդավոր ֆուտբոլիստ է և համեստ է»:

@MUFCFlash-«Իր ունակությունները հավասարը չունեն: Մեթոդը, որով շրջանցում է մրցակիցներին, զարմացնում է: Նրա տեխնիկան բացարձակապես համաշխարհային կարգի է»

@Squance_Matthew -«Կախարդ Միկին: Սա է այն ամենը ինչ պետք է ասել: Կախարդ գնդակով»

@_Barrack__ «Գոլ, որը մեզ Եվրոպայի լիգայի գավաթ բերեց: Բոլորս ողջունում ենք մեր հայ կիսապաշտպանին»