Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ժան Կլոդ Յունկերը Եվրախորհրդարանի (ԵԽ) նախագահ Անտոնիո Տայանից ներողություն է խնդրել այն բանի համար, որ հուլիսի 4-ին լիագումար նիստի ընթացքում ԵԽ-ն ծիծաղելի է համարել, հաղորդել է ԵԽ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ժաումե Դուխը:

Յունկերը լիագումար նիստում քննադատել է ԵԽ-ն, որի պատգամավորների մեծ մասը չի եկել Եվրամիության նախկին նախագահի՝ Մալթայի վարչապետի ելույթին: Նա հայտարարել է, թե ԵԽ-ի 751 պատգամավորներից սոսկ 30-ի ներկայությունը Մալթայի վարչապետի ելույթին վկայում է այն մասին, որ Եվրախորհրդարանը ծիծաղելի է, որովհետեւ Գերմանիայի կամ Ֆրանսիայի ղեկավարների ելույթը շատ ավելի մեծ հետաքրքրություն կառաջացներ եվրապատգամավորների մեջ:

Դրան ի պատասխան Տայանին Յունկերին հիշեցրել է, որ այդ ԵՀ-ի գործունեությունն է վերահսկման ենթակա ԵԽ-ի կողմից, այլ ոչ թե ընդհակառակը, ուստիեւ Յունկերի քննադատությունն անտեղի է: Երբ Յունկերը շարունակել է պնդել իր մեղադրանքները, Եվրախորհրդարանի նախագահը նրան խնդրել Է գործածել այլ արտահայտություններ:

«Նախագահ Տայանիի հետ կայացած հանդիպման ընթացքում նախագահ Յունկերն ափսոսանք է հայտնել այն բառերի պատճառով, որոնք ինքը գործածել է այսօր առավոտյան տեղի ունեցած բանվաճերի ժամանակ: Միջադեպը հարթված է»,- գրել է Դուխը Twitter-ում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: