ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 4-ին ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին հուլիսի 3-ին Բավարիայում տեղի ունեցած՝ զբոսաշրջիկների ավտոբուսի ողբերգական վթարի կապակցությամբ, որը տասնյակ զոհերի և վիրավորների պատճառ է դարձել: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։