Երեկ՝ հուլիսի 3-ին, կրակոցներ են հնչել Գեղարքունիքի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Սևանի թերակղզու հարավային ափին գտնվող հանգստյան գոտիներից մեկում կրակոցներ են հնչել:

Ինչպես հայտնում է աղբյուրը՝ ոստիկանները պարզել են, որ կրակոցները արձակվել են «Պալունդա» հանգստյան գոտում: Եվ կրակողը հեռացել է նշված վայրից: Արդեն ոստիկանությունում Սևանի ոստիկանները, ձեռնարկելով ստացված օպերատիվ-հետախուզական տեղեկությունները, պարզել են, որ կրակոցները արձակել է Հալաբյան փողոցի 17 շենքի բնակիչ 32-ամյա Արարատ Վարդանի Առաքելյանը: Ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում Ա. Առաքելյանը ներկայացել է ոստիկանության Սևանի բաժին և ներկայացրել գազային ատրճանակը՝ լիցքավորված 3 փամփուշտով և կրակված 2 պարկուճները:

Փաստի առթիվ ոստիկանության Սևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել: Ըստ տեղեկությունների՝ Ա. Առաքելյանը առաջին անգամ չէ, որ զենքով հայտնվում է հասարակական վայրերում: Դեռ անցյալ տարվա փետրվարի 29-ին Shamshyan.com-ը ֆոտոռեպորտաժ և տեսանյութ էր հրապարակել այն մասին, որ Երևանի ճանապարհային ոստիկանների կողմից Mersedes մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենա կանգնեցնելուց հետո բեռնախցիկում հայտնաբերվել է «Սայգա» ՄԿ 01 տեսակի որսորդական հրազեն, ինչպես նաև ավտոմեքենայի օրինական համարանիշները: Պարզվել էր նաև, որ ռուսական համարանիշները կեղծ էին: http://shamshyan.com/hy/article/2016/02/29/78344/

Տեղեկությունների համաձայն՝ Ա. Առաքելյանը նշված հանգստյան գոտու տնօրենն է, ում ավելի շատ ընկերական շրջապատում ճանաչում են՝ Հալաբյանցի Սիլոտ Վարդանի տղա: 

Մանրամասները՝ Shamshyan.com-ում