Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորների մեծամասնությունը վստահության քվե է հայտնել Էդուար Ֆիլիպի կառավարությանը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ նշելով, որ վստահություն է հայտնել 370 պատգամավոր։ Ձեռնպահ են մնացել 67-ը։

Ըստ կանոնակարգի՝ վստահության քվեի ընթացակարգը չի նախատեսում «դեմ» ձայներ, իսկ արդյունքը որոշվում է ձեռնպահ մնացողների ու «կողմ» քվեարկողների հարաբերակցությամբ։

Այս քվեարկության ժամանակ ընդամենը մի քանի ձայն է պակասել 2002-ին Ժան Պիեր Ռաֆարենի կառավարությանը վստահության քվե հայտնելու ժամանակ սահմանված քաղաքական ռեկորդը գերազանցելու համար։ Այն ժամանակ Ռաֆարենի կառավարությանը վստահություն էր հայտնել 374 ձայն։