Ադրբեջանական պրոպոգանդան ցայտնոտի մեջ է. մտածում է երկու տարեկան երեխայի մահն ինչպես լավագույնս օգտագործել՝ ցույց տալու համար «հայերի դեմքը»:

APA.az-ը տեղից ռեպորտաժ է թողակում, որում մասնավորապես ասվում է. «Մահացածների դիերը տեղափոխվել են «Զովդժուգ 5» գյուղ, որպեսզի այնտեղ կազմակերպվի թաղման արարողությունը»: Նշվում է, որ վարչական շրջանի ղեկավարները հորդորել են այն չկազմակերպել Ալխանլի գյուղում՝ անվտանգության նկատառամներից ելնելով: Ադրբեջանական պրոպոգանդայի մեկ այլ առաջամարտիկ՝ haqqin.az-ը նույնպես տեղից ռեպորտաժ է թողարկում լուսանկարներով, թե ինչպես են Ալխանլի գյուղում կազմակերպում մահացածների թաղումը:

Մնում է հասկանալ, թե ինչպես են երկու լրատվամիջոցի երկու լրագրող` լինելով երկու տարբեր գյուղերում, ականատես եղել միևնույն թաղմանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: 

Եվ միայն այն բանից հետո, երբ ադրբեջանական կողմը հենց Ալխանլի գյուղի կրակակետերից ՊԲ զորամասի հրամանատարական կետի ուղղությամբ կրակել է TR-107 կայաններով, հայկական կողմը պատասխան հարված է հասցրել, ինչի «արդյունքում վնաս է հասցվել Ալխանլի գյուղում տեղակայված կրակակետին»։