Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ այսօր՝ հուլիսի 6-ին` ժամը 10.00-ին, գումարվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան:

Օրակարգում՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվություն, ՀՀ կենտրոնական բանկի 2016 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվություն (գնաճի հաշվետվություն), ՀՀ վերահսկիչ պալատի 2016 թվականի տարեկան հաշվետվություն և  այլն: