«Ոչ մի հատիկ վերլուծություն չկա ֆինանսների նախարարության բյուջեի կատարողականում Ապրիլյան պատերազմի մասին, այդ մասին վերլուծություն չե՞ք արել: Մեր տնտեսությունն ինչքանո՞վ է պատրաստ իր վրա կրել, իմ կարծիքով, անխուսափելի պատերազմի բեռը: Ի՞նչ ծախսեր են արվել, ու՞ր են դրանք, ինչո՞ւ ՀՆԱ-ի մեջ դա չի երևացել: Պատերազմի տարում մենք ամենացածր չափի դրամական փոխանցումներն ենք ունեցել, և մեր պետությունը արձանագրում է, որ մենք պատերազմի տարում ունենք վստահության ճգնաժամ»,-այս հարցերն այսօր Ազգային ժողովում ՀՀ ֆինանսնաների նախարար Վարդան Արամյանին հարց ուղղեց ԵԼՔ դաշինքի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Ըստ պատգամավորի՝ Կառավարությունը վատ է արել, որ վերլուծություններ այս մասով չի իրականացրել և այս թերացման հետևանքով բաց է մնում հարցն՝ արդյոք Հայաստանի տնտեսությունը կարո՞ղ է դիմակայել պատերազմի ծանրությանը:

Պատգամավորի հարցադրումներին ի պատասխան նախարար Արամյանը նշեց, որ Ապրիլյան պատերազմից հետո փոխանցումների քանակն ավելացել է, և դա փաստում է վստահության առկայության մասին, իսկ Ֆինանսների նախարարությունը չէր կարող բյուջեի կատարողականի հաշվետվության ժամանակ նման վերլուծություն ներկայացնել, քանի որ վերլուծություն արել են այլ մարմիններ: