Եվրոպայի լիգայի որակավորման փուլի առաջին տուրում հայկական ակումբները կանցկացնեն պատասխան խաղերը:

«Գանձասար-Կապան»-ը Հանրապետական մարզադաշտում ուժերը կչափի Պոդգորիցայի «Մլադոստ»-ի հետ: Խաղը կմեկնարկի 20:00-ին:

«Փյունիկ»-ն ու «Շիրակ»-ը արտագնա խաղեր կանցկացնեն:

Երևանի թիմը կհյուրընկալվի Բրատիսլավայի «Սլովան»-ին: Հանդիպման մեկնարկը՝ 21:00-ին:

Գյումրու թիմն արտագնա հանդիպում կանցկացնի սլովենական «Գորիցա»-ի հետ: Խաղի սկիզբը՝ 22:30-ին: